Շավարշ Քոչարյան. «Բակո Սահակյանի հայտարարությունը հաջորդ նախագահական ընտրություններին չմասնակցելու մասին ողջունելի է»
Այսօր՝ հունիսի 12-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, խոսելով Բակո Սահակյանի հայտարարության մասին, որ նա չի մասնակցելու 2020թ. կայանալիք նախագահական ընտրություններին, ասել է.
«Սա շատ ողջունելի հայտարարություն է, քանի որ նա 2 ժամկետում նախագահ է եղել։ Այդ հայտարարությունը նշանակում է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում այն ձեւավորված ավանդույթը, որ իշխանության ղեկավարն անվերջ մնում իշխանության ղեկին, վերանում է, որը շատ կարեւոր է»։
Մանարամասները՝ տեսանյութում