«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատարան չի դիմել
Մամուլում լուրեր էին շրջանառվում, թե «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Հայաստանին՝ 2 մլրդ-ի հայց ներկայացնելով Լոնդոնի արբիտրաժային դատարան, այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում ընկերության բնականոն գործունեության համար պայմաններ ապահովել:
Սակայն այս լուրը հերքել է ընկերության կենտրոնական գրասենյակի աշխատակիցը Tert.am-ի հետ զրույցում:
«Ժամանակն» օրաթերթում տպագրված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Ընկերությունը դատարան չի դիմել»,- ասել է նա: