Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է Ինտերպոլով հետախուզվող Վրաստանի քաղաքացի
«Հետախուզում-2018» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հունիսի 11-ին` ժամը 10.15-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի,1985 թ. ծնված Մուռազ Ֆ.-ն, որը 2017թ. մայիսի 27-ից հետախուզվում էր Ինտերպոլի կողմից Գերմանիայի Դաշնային Հանրապետության քրեական օրենսգրքի 244 և 281 հոդվածների մեղադրանքներով /ավազակային հարձակում/:
Ինչպես հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, խափանման միջոցն ընտրվել է կալանքը: Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: