Վարչապետը ազատել է պաշտոնից Հայկ Հարությունյանին. նոր նշանակում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայկ Հմայակի Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
վարչապետի մեկ այլ որոշմամբ ՝ Գարեգին Բաղրամյանը նշանակվել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ։