Մխիթարյանը համաշխարհային ֆուտբոլի լեգենդների հետ ինքնագրեր է բաժանել (տեսանյութ)
Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մոսկվայում ինքնագրեր է բաժանել ֆուտբոլասերներին:
Միջոցառմանը մասնակցել են նաև համաշխարհային ֆուտբոլի աստղերը: Այն նվիրված է եղել աշխարհի 2018 թվականի առաջնությանը:
Մխիթարյանն ինքնագրեր է բաժանվել ֆուտբոլային այնպիսի լեգենդների հետ, ինչպիսիք են Չավին, Կաֆուն, Լոտար Մաթեուսը, Ջենարո Գատուզոն, Դավիդ Տրեզեգեն, Դիեգո Ֆորլանը և Խավիեր Զանետին:
Հիշեցնենք` Մխիթարյանը «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Չավիի հետ ավելի վաղ պատասխանել է երկրպագուների հարցերին: