Արայիկ Հարությունյանը կրկին խոսել է Տեր Մեսրոպ քահանա Արամյանի մասին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը շարունակում է պնդել, որ «Այբ» հիմնադրամի կողմից ստեղծված «Արարատյան բակալավրիատ» հայալեզու հանրակրթական ծրագրի հիմնադիր Տեր Մեսրոպ քահանա Արամյանը կրթությանը մեծ վնաս է հասցրել:
Լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծեց, որ նա մինչև ֆինանսական աուդիտ անցկացնելն է նույն կարծիքն ունեցել:
«Ես մինչև «Արարատյան բակալավրիատի» աուդիտը հայտնել եմ այն կարծիքը, որ Տեր Մեսրոպ քահանան այն մարդկանցից է, ով կրթությանն ամենամեծ վնասներն է հասցրել»,- նշեց նախարարը: