Լեզվի պետական տեսչության ղեկավարի փոփոխություն կլինի, Սերգո Երիցյանը կազատվի պաշտոնից
Առաջիկա օրերին տեղի է ունենալու լեզվի պետական կոմիտե դարձած լեզվի պետական տեսչության ղեկավարի փոփոխություն:
Armtimes.com-ի տեղեկություններով՝ Սերգո Երիցյանին այդ պաշտոնում փոխարինելու է Դավիթ Գյուրջինյանը:
Սերգո Երիցյանն արդեն երկար տարիներ ղեկավարում է լեզվի պետական տեսչությունը, բանասիրական գիտությունների դոկտոր է: Իսկ Դավիթ Գյուրջինյանը լեզվաբան, հայագետ: