Ինչի՞ պիտի դուրս գամ ՀՀԿ-ից. գործարար պատգամավորը՝ ՀՀԿ խմբակցությունը լքելու մասին
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանը՝ Դերժավայի Արկադն այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ որևէ դեպքում չի լքի Հանրապետական կուսակցությունը:
«Ինչի պիտի դուրս գամ»,- արձագանքել է Արկադի Համբարձումյանը՝ նշելով, որ ինքը բիզնեսով չի զբաղվում:
Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցությունն արդեն լքել են 6 պատգամավորներ՝ Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակ Թորոսյանը, Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը, Արթուր Գևորգյանը և Արման Սահակյանը: Դրանով ՀՀԿ-ն կորցրել է բացարձակ մեծամասնությունը խորհրդարանում: Այժմ ՀՀԿ խմբակցությունում կա 52 պատգամավոր: