Ավտովթար՝ Մխչյան գյուղի մոտ. տուժածները հոսպիտալացվել են
Հունիսի 11-ին, ժամը 22:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Մխչյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Kia Sorento» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Տուժածներ Յ. Ն.-ն (1996 թ.) և Է. Մ.-ն (1997 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կոնտրոն:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: