Իրանում Հայաստանի դեսպանը հանդիպել է գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարի հետ
Հունիսի 10-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ գիտության, հետազոտությունների եւ տեխնոլոգիաների նախարար Մանսուր Ղոլամիի հետ:
Զրուցակիցներն անդրադարձան գիտության եւ կրթության ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցության մեծ ներուժին, առկա հնարավորություններին եւ հարաբերությունների խորացման անհրաժեշտությանը:
Առանձին քննարկվեցին համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացման, բուհերի դիպլոմների ճանաչման, հյուրընկալվող ուսանողների կրթական պայմանների բարելավման եւ այլ հարցեր:
Հանդիպման ընթացքում համաձայնություն ձեռք բերվեց Հայաստանի եւ Իրանի գիտական, կրթական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ մասնագետների, տվյալ ոլորտի պետական մարմինների պաշտոնատար անձանց փոխադարձ այցերի ակտիվացման վերաբերյալ: