«Փոփոխություններ անհրաժեշտ են, բայց դա պետք է անել խաղաղ ճանապարհով». Տարոն Աճեմօղլու (տեսանյութ)
Ամերիկայի ձայնի հայկական ծառայությունը հարցազրույց է հրապարակել հռչակավոր տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի հետ։ Աճեմօղլուն ասում է, որ Թավշյա հեղափոխությունը շրջադարձային կետ էր Հայաստանի համար.
«Կարծում եմ՝ այն շրջադարձային կետ էր Հայաստանի համար, քանի որ Հայաստանը չափազանց երկար է տառապել կոռումպացված, անարդյունավետ կառավարության պատճառով, որն արտացոլվում էր տնտեսական վիճակով և Հայաստանից արտագաղթի թվերով»:
Մանրամասները՝ տեսանյութում: