Որսացել է վարդագույն սարյակներ, հրացանի համար չի ունեցել թույլտվություն
Հունիսի 10-ին ոստիկանության մի ծառայողից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 16.15-ի սահմաններում, Անտառուտ գյուղի բնակիչ, 60-ամյա Նորիկ Մ.-ի տան բակից լսել է կրակոցի ձայն:
Այցելելով նշված հասցե՝ նկատել է բակում էլեկտրական սղոցի վրա դրված որսորդական հրացան եւ 5 հատ վարդագույն սարյակ:
Նորիկ Մ.-ն հայտնել է, որ հրացանը պատկանել է հանգուցյալ հորը, իսկ այժմ փաստացի տնօրինում է ինքը, ինչի վերաբերյալ չունի համապատասխան փաստաթղթեր եւ այն կրելու թույլտվություն, իսկ թռչունները որսացել է նշված հրացանով:
Կատարվում է քննություն: