207 000 քաղաքացու աշխատավարձը 5000 դրամով կբարձրացվի, իսկ 80 000-ը պոտենցիալ բեռի կեսը կզգա. Նիկոլ Փաշինյան
ՀՀ կառավարության այսօրվա արտահերթ նիստին Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Վարչապետը պարզաբանեց, որ համակարգում ներկայիս տվյալներով՝ 280 հազար շահառուներից 200 000-ն է ընդգրկված, եթե որևէ գործողություն չձեռնարկվի, ապա կարգավորումը հուլիսի մեկից ամբողջ ծավալով ուժի մեջ կմտնի:
«Այս կարգավորման արդյունքում, ավելի կոնկրետ այն քաղաքացիները, ովքեր ավելի վճարել են 2018 թվականի հուլիսի մեկից, կզգան թեթևացում. միջին հաշվարկով յուրաքանչյուրը 5000 դրամ ավելի պակաս կվճարի, քան նախկինում: Ստացվում է, որ փաստացի 5000 դրամով այդ քաղաքացիների աշխատավարձը կբարձրացվի: Իսկ 80 հազար քաղաքացիներն այդ պոտենցիալ բեռի կեսը կզգան, որը ցավոտ լուծում է, բայց այս լուծումներից ամենապակաս ցավոտ լուծումը սա է»,-նշեց Նիկոլ Փաշինյանը: