Սասուն Խաչատրյանը նշանակվեց ՀՔԾ պետ
Սասուն Խաչատրյանին նշանակեցին Հատուկ քննչական ծառայության պետ։ Կառավարությունն այսօր՝ հունիսի 11-ին որոշում է կայացրել Խաչատրյանին վեց տարով ՀՔԾ պետ նշանակել։
Քննարկվել է նաեւ Ավետիք Էլոյանին նշանակվեց քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակելու հարցը։ Էլոյանը, սակայն, դեռ չէր ժամանել Հայաստան։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Էլոյանը ժամանումէ Միացյալ Նահանգներից, դեռ ինքնաթիռում է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ, հարցը հանվեց քննարկումից։ «Որովհետեւ այդպես չի կարելի»,- ասաց վարչապետը։