Լոռու մարզից դատավորը տեղափոխվեց Երևան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշանակում է կատարել.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին, 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 4-ի ԲԴԽ-13-Ո-19 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- նշված է որոշման մեջ: