«Դեմ եմ» թիմի անդամները այսօր՝ ժամը 17:30-ին կառավարության դիմաց բողոքի ցույց կանեն
Հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը:
Ֆեյսբուքյան օգտատեր Լեւոն Հարությունյանը, ով «Դեմ եմ» նախաձեռնության անդամներից է, արդեն ֆեյսբուքյան միջոցառում է կազմակերպել. «Գնում ենք կառավարությանը հյուր» անվանումով:
Պահանջները երկուսն են` 1 տարով հետաձգել կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը եւ սկսել քննարկումներ հանրության հետ:
«Թավշյա պահանջը հյուր գնալու 1. հետաձգել 1 տարով գործածումը 2. սկսել քննարկումներ հանրության հետ: Մենք դեռ չենք ուզում փողոց փակել, չնայած ձեւերը գիտենք դրա, եթե մեր ձայնը լսելի չլինի»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:
Միջոցառումը կսկսվի ` 17:30-ից: