Արտակարգ պատահար Գյումրիում. կամրջի տակ ընկած տղամարդ է գտնվել
Այսօր, հունիսի 11-ին, Գյումրու 50-ամյակի կամրջի տակ ընկած տղամարդ է հայտնաբերվել: Դեպքի մասին ահազանգը 9-11 ծառայությունը ստացել է ժամը 12:30-ին՝ շտապբուժօգնության ծառայությունից: Ըստ ծառայության տեղեկատվության, նշված վայրում հայտնաբերվել է 1961 թվականին ծնված Հովհաննես Ռազմիկի Հովհաննիսյանը: Վերջինս բնակվում է Գյումրու 61 զինվորական թաղամասի 11 շենքում:
Տուժածը տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն: Այս պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: