Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը իրենց առաջին համատեղ պաշտոնական այցը ո՞ր երկիր կիրականացնեն
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը, որն ամուսնությունից հետո կրում է Սասեքսի դքսուհու կոչումը, իրենց առաջին համատեղ պաշտոնական այցը կկատարեն Ավստրալիա և Օվկիանիա։ Այդ մասին հայտնել է Քենսինգթոնյան պալատի պաշտոնական թվիթերյան էջը։
Ուղևորությունը նախատեսվում է իրականացնել աշնանը։
Ճանապարհորդությունը հարմարեցված է Invictus games միջազգային մրցումների ժամկետի հետ, դրան մասնակցում են հաշմանդամություն ձեռք բերած նախկին ու գործող զինվորականներ՝ ամբողջ աշխարհից։
Խաղերն անցկացվում են 2014 թվականից ի վեր, տարբեր երկրներում, արքայազն Հարիի նախաձեռնությամբ։