ՀՀ-ում 300 մլն դոլարի ներդրումային ծրագրի իրականացումը դեռ չմեկնարկած արդեն կասկածի տակ է հայտնվել
Այսօր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը մեկնել է Իտալիա՝ նոր ներդրումային ծրագրերի «հետևից»: Ու մինչ կառավարության կողմից փորձ է արվում եվրոպական երկրներին ներգրավվել ՀՀ-ում ներդրումներ կատարելու մեջ, պոտենցյալ ներդրումային ծրագրերը կասկածի տակ են հայտնվում:
Նիկոլ Փաշինյանը պաշտոնը ստանձնելուց հետո հանդիպում էր ունեցել «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հետ, որի ժամանակ քննարվել էր ՀՀ-ում Siemens ընկերության և միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցությամբ նոր ներդրումային ծրագրի իրականացման հարցը: Հաջողելու դեպքում կստեղծվեր մոտ 1000 նոր աշխատատեղ:
Մինչ փոխվարչապետը սլաքներնն ուղղում է այլ ընկերությունների կողմը, պոտենցյալ ներդրողները ցանկանում են հրաժարվել ձեռք բերված պայմանավորվածության իրականացումից: Operativ.am-ին հայտնի դարձավ, որ 300 մլն դոլար գնահատվող խոշոր ներդրումային ծրագրի իրականացումը դեռ չմեկնարկած արդեն իսկ կասկածի տակ է դրվում: