Նոր նախագիծով առաջարկվում է չգրանցված աշխատողների համար սահմանել միասնական 250 հազար դրամ տուգանք
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 11-ի նիստի օրակարգում ներառել է ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է չգրանցված աշխատողների համար սահմանել միասնական 250 հազար դրամի չափով տուգանք՝ ներկայումս սահմանված՝ չգրանցված աշխատողների քանակից կախված տարբերակված տուգանքների փոխարեն, քանի որ ներկայումս սահմանված տուգանքները մի կողմից ստեղծում են կոռուպցիոն ռիսկեր, մյուս կողմից՝ հնարավորություն չեն ընձեռում արդյունավետ պայքար մղել չգրանցված աշխատող պահելու երեւույթի դեմ:
Առաջարկվում է ներդնել հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցումների ուղարկման համակարգ, եւ միաժամանակ՝ վերանայել հարկային մարմնի կողմից արգելանքի կիրառության համակարգը՝ այն դարձնելով ինքնաշխատ:
Միաժամանակ, առաջարկվում է Հարկային օրենսգրքում կատարել խմբագրական փոփոխություններ եւ հստակեցումներ՝ հաշվի առնելով այն, որ օրենսգրքում առկա են որոշ կարգավորումներ, որոնք պարունակում են երկիմաստությունների, տարընկալումների եւ տարբեր կերպ մեկնաբանությունների ռիսկեր: