Արարատ Միրզոյանը մեկնել է Իտալիա՝ ներդրումներ ներգրավելու նպատակով
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ու առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանը հունիսի 11-14-ը աշխատանքային այցով գործուղվել են Իտալիա:
Հռոմում նրանք հանդիպումներ կանցկացնեն ներդրումներ ներգրավելու ուղղությամբ:
Ըստ e-gov համակարգի՝ Ա.Միրզոյանի և Վ.Կոստանյանի ճանապարհածախսը և գիշերավարձը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին: