156 արտակարգ պատահար մեկ շաբաթում. 70 հրդեհ, 61 ավտովթար. զոհվել է 3 տուժել 89 մարդ
Հայաստանի ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 515 դեպք, որից 156-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 205 կենցաղային կանչ, 70 հրդեհ, 61 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 3 եւ տուժել 89 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 9 քաղաքացի:
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 8 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 6 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 9 տրանսպորտային միջոց:
Գրանցվել է օձերի հայտնաբերման 36 դեպք:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաեւ թունավորման 7 դեպք, որի հետեւանքով տուժել է 13 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն եւ պահպանել անվտանգության տարրական կանոնները: