Դեկանատի աշխատողը մտնում է լսարան և կարդում այն մարդկանց անունները, ովքեր վարձը չեն վճարել. Դ. Պետրոսյան
«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության ղեկավար Դավիթ Պետրոսյանը գրում է.
«Ռեստարտի կողմից բարձրաձայնված մի շարք խնդիրներ դիմադրության են հանդիպում, այսօր ես հերթով բոլորին կանդրադառնամ:
Սա 1
Սկսեմ էս նկարից:
Նկարում պատկերված է մի մարդ, որ ուսանողին ասում է, որ մինչ վարձը չմուծի քննություն չի կարող հանձնել:
Անձամբ ես տեսել եմ մի քանի անգամ, թե ոնց է դեկանատի աշխատողը մտնում լսարան և կարդում այն մարդկանց անունները, ովքեր վարձը չեն վճարել, եղել են դեպքեր, որ նույնիսկ ծնող են կանչել համալսարան: Այս ժամանակ վատ վիճակում հայտնվում են նաև դասախոսները՝ չիմանալով, թե ինչ անել: Հիմա, եկեք պատկերացնենք, թե ինչ հոգևիճակում են հայտնվում ուսանողները, մարդիկ նույնիսկ լացում են: Հիմա սա նորմա՞լ ա: Իմ կարծիքով աննորմալ ա: Կամ ԵՊՀ ղեկավարուրթյունը ու դեկանատաները բոլոր հարցերում են սենց օրինապահ, թե մենակ փող հավաքելուց»: