Առավել թափանցիկ, վստահելի ու պրոֆեսիոնալ. Արցախի նորանշանակ ոստիկանապետն առանձնացրել է ոլորտի առաջնահերթությունները
Արցախի ոստիկանությունը կաշխատի առավել թափանցիկ, օրենքի տառին ու ոգուն համահունչ՝ բարձրացնելով կառույցի նկատմամբ հասարակության վստահությունը:
Tert.am-ի հետ զրույցում իր կողմից առաձնացված առաջնահերթությունները թվարկեց Արցախի Հանրապետության ոստիկանության նորանշանակ պետ, գնդապետ Իգոր Գրիգորյանը:
Ոստիկանապետը մի քանի օր է, ինչ անցել է իր աշխատանքային պարտականություններին, բայց հասցրել է որոշ հանձնարարականներ տալ:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած կադրային փոփոխություններից հետո գեներալ-մայոր Կամո Աղաջանյանն ազատվել էր Արցախի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից: Նրան փոխարինել է գնդապետ Իգոր Գրիգորյանը:
«Առաջին աշխատանքը, որ արել ենք, արդեն իսկ կայքում տեղադրել ենք հայտարարություն, որ ոստիկանության թեժ գիծը միայն նրա համար չէ, որպեսզի քաղաքացիները զանգահարեն և այս կամ այն միջադեպի խախտման համար հայտարարություն տարածեն:
Մանրամասները՝ այստեղ: