VARDA-ի անհավանական հնարքը (լուսանկարներ)
VARDA-ն, թերևս, լրջորեն հրապուրված է յոգայով: Վերջերս նա հաճախ է իր օգտատերերին զարմացնում իր մարզումներով, յուրօրինակ հնարքներով ու ճկունությամբ: Այս անգամ հայուհին իր Instagram-ի միկրոբլոգում հրապարակել է լուսանկարներ՝ արված, կարելի է ասել, էքստրեմալ պայմաններում:
Լուսանկարները նա մեկնաբանել է հետևյալ տողերով.
«Կատարելությունը սահման չունի: Ավելի լավը դառնալու համար անհրաժեշտ է ձեր անկեղծ ցանկությունը: Ձեր անգործության պատասխանատվությունը մի դրեք ուրիշների ուսերին: Գործե՛ք»: