Հայաստանի ԱԳ նախարարը կմասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին
Ս.թ. հունիսի 11-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն Ալմաթիում մասնակցելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջը: