ՊԵԿ պաշտոնյաներից ովքե՞ր չեն ներկայացրել գույքի ու եկամուտների տարեկան հայտարարագրերը
Բարձրաստիճան պաշտոնատար անձիք յուրաքանչյուր տարի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին են ներկայացնում իրենց գույքի ու եկամուտների տարեկան հայտարարագրերը: Այս մասին գրում է Iravaban.net-ը:
Այս տարի, մայիսի 24-ի դրությամբ 2017 թվականի (տարեկան) հայտարարագիրը չեն ներկայացրել 51 պաշտոնատար անձինք, որոնց ցանկը հրապարակվել է:
2017 թվականի հուլիսի 1-ից 2018 թվականի փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում պաշտոն ստանձնելու հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետից ուշ ներկայացրած պաշտոնատար անձանց ցանկի համաձայն իրենց հայտարարագրերը չեն ներկայացրել Պետական եկամուտների կոմիտեից՝
Արթուր Գրիգորյան – ՊԵԿ Նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 3-րդ հերթափոխի պետ
Ավետիք Աբազյան – ՊԵԿ Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ
Դավիթ Անտոնյան – ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի կետ-բաժնի մաքսային ձևակերպումների 4-րդ բաժանմունքի գլխավոր մաքսային տեսուչ
Էրիկ Ֆարմանյան – ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի կետ-բաժնի մաքսային ձևակերպումների 4-րդ բաժանմունքի գլխավոր մաքսային տեսուչ
Իրենա Աղաբաբյան – ՊԵԿ Անձնակազմի կառավարման վարչության անձնակազմի հաշվառման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ
Իննա Ճաղարյան – ՊԵԿ Հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման թիվ 19 բաժնի պետ
Լևոն Բազիկյան – ՊԵԿ աշխատակւսզմի նախաբացթողումային հսկողության վարչության 3-րդ բաժնի գլխավոր մաքսային տեսուչ
Կարեն Սիմոնյան – ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության 7-րդ բաժնի պետ
Հայկ Նորոյան – ՊԵԿ Նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 2-րդ հերթափոխի պետ
Պողոս Պողոսյան – ՊԵԿ աշխատակազմի ներքին անվտանգության վարչության ծառայողական քննությունների բաժնի պետ
Ռուստամ Մովսիսյան – ՊԵԿ Արարատյան մաքսատուն – վարչության մաքսային ձևակերպումների թիվ 2 բաժնի գլխավոր մաքսային տեսուչ
Սինոդ Օհանյան – ՊԵԿ Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների թիվ 1 բաժնի պետի տեղակալ