Պետք չէ կառավարությունում աշխատանքի անցնելու մեջ մարգարեական առաքելություն փնտրել
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կառավարությունում աշխատանքի անցած մեր ընկերներից շատերն այդպես էլ չեն հասկանում, որ դա ընդամենը աշխատանք է և չարժի փաստն այդ ավելորդ դրամատիզացնել ու առավել ևս դրա մեջ մարգարեական առաքելություն փնտրել՝ արհեստական կարևորության էլեմենտներով պարուրված: Ընդամենը աշխատանք է, որոշակի աշխատավարձի դիմաց հանրությանը մատուցվող ծառայություն: Այն էլ ժամանակավոր»: