Կիմ Չեն Ինը գագաթնաժողով կբերի մի ողջ ինքնաթիռ սնունդ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը, ով արդեն վաղը կժամանի Սինգապուր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկկողմ բանակցությունների նպատակով, իր հետ մի ամբողջ ինքնաթիռ սնունդ կբերի: Այս մասին հայտնում է hronika.info-ն:
«Չանգի» օդանավակայանում ԿԺԴՀ-ից ժամանող ինքնաթիռը կդիմավորեն սառեցնող համակարգերով բեռնատարները՝ արագ փչացող սնունդի տեղափոխման համար:
Ինչպես նաև Սինգապուր կբերվեն լյուքս դասի մի քանի մեքենաներ, որոնք կուղեկցեն ԿԺԴՀ-ի առաջնորդին: Ինքը՝ Կիմ Չեն Ինը ամենահյն հավանականությամբ կտեղաշարժվի 7-րդ դասի BMW մակնիշի մեքենայով: