«Թալիբան» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է եռօրյա զինադադար
«Թալիբան» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է եռօրյա զինադադար Աֆղանստանի կառավարական ուժերի հետ, որը համընկնում է այս ամսվա էիդի օրվան:
Սա «Թալիբան» ահաբեկչական խմբավորման առաջին հրադադարն է այն ժամանակվանից, երբ Միացյան Նահանգները 2001 թվականին պարտության մատնեց նրանց:
Խմբավորումն ասել է, որ կդադարեցնեն բոլոր ագրեսիվ գործողությունները տոնի ընթացքում, բացի օտար ուժերի դեմ գործողություններից:
Հայտարարությունը հայտնվեց «Թալիբան» ահաբեկչական խմբավորման կողմից մոտավորապես 60 աֆղանստանցի անվտանգության ուժերի սպանությունից հետո: