ՊԵԿ-ում քննարկվել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցեր
Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման արդյունքում հայ- իրանական սահմանին կպարզեցվեն մաքսային ընթացակարգերը, կդյուրացվենն ուղևորների և տրանսպորտային միջոցների՝ սահմանահատման վրա ծախսվող ժամանակը՝ նպաստելով երկու երկրների միջև ուղևորափոխադրումների և ապրանքաշրջանառության ծավալների աճին:Հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Պետական եկամուտների կոմիտեում ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանն ամփոփվել են ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցման կետերի արդիականացում ծրագրի արդյունքները: Քննարկվել են նաև հետագա համագործակցության ուղղությունները, մասնավորապես, Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագրի ընթացիկ իրավիճակն ու հեռանկարները:
ՊԵԿ նախագահի տեղակալ Մ. Փաշայանը կարևորելով ծրագրի՝ միջազգային չափանիշներին համահունչ իրականացումը՝ ընդգծել է, որ անհրաժեշտ է ներգրավել նաև երրորդ կողմ՝ ծրագրի նկատմամբ տեխնիկական վերահսկողություն իրականացնելու նպատակով:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը: