Ադրբեջանական կողմը խնդրել է թույլ տալ մոտենալ գերեզմաններին. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Նախիջևանի իշխանությունների տարածած հայտարարությանը, որ իբր ադրբեջանական ուժերն «ազատագրել են» Նախիջևանում գտնվող Գյուննութ գյուղը:
«Սույն թվականի հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ երի հրամանատարությանը, խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ։
Նման խնդրանք այդ հատվածում ադրբեջանական կողմը հայտնել է առաջին անգամ։ Հայկական կողմը հավատարիմ լինելով մարդասիրական նորմերին և մշտապես կատարելով լարվածության թուլացման քայլեր, համաձայնել է թույլատրել խաղաղ բնակիչներ կարճ ժամանակով մոտենալ գերեզմանատեղիին», - գրել է Հովհաննիսյանը։