Խառնաշփոթ 12 պոլիկլինիկայում
«Ժամանակ» թերթը գրում է. «Կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ իշխանությունների հայտարարություններից հետո պոլիկլինիկաներում սկսված շարժը, կոռուպցիոն բացահայտումները նոր դրսևորումներ են ստանում։
Ոգևորված արդեն իսկ կատարված բացահայտումներից և պոլիկլինիկաների որոշ ղեկավարների ազատումներից՝ հիմա էլ Երևանի թիվ 12 պոլիկլինիկայի աշխատողներն են դժգոհություններ հայտնում տնօրեն Արմեն Վարդումյանից։
Աշխատակիցները «Ժամանակ»-ի հետ զրույցում ասացին, որ պոլիկլինիկայում խառնաշփոթ է սկսվել: Տնօրենը աշխատակիցների հետ հանդիպումներ է ունենում, որը երբևէ չի եղել: Աշխատակիցների խոսքով՝ տնօրենը վտանգներ է տեսնում։ Աշխատակիցներից շատերը վախենում են արտահայտվել, քանի որ կարող է զրկվեն աշխատանքից: Տնօրենի թիմակիցները, հովանավորյալները անընդհատ քարոզում են նրա «լավ մարդ» լինելը, որը նշանակում է դժգոհների աշխատանքից զրկվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: