ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցի գույքի և եկամուտների հայտարարագիրը
ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը հունիսի 6-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:
Այսպիսով՝ մշակույթի նախարարը, ըստ armtimes.com-ի ներկայացրած հայտարարագրի, անշարժ եւ շարժական գույք չունի: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 1 մլն 251 հազար 687 դրամ եւ 597.58 եվրո:
Լիլիթ Մակունցի եկամուտները այս տարվա հունվարի 1-ից մինչ պաշտոնը ստանձնելու օրը կազմել է 1 մլն 551 հազար 690 դրամ, որը գոյացել է աշխատավարձից կամ դրան հավասարեցված այլ վճարումներից: