Այսուհետ ավտոմեքենաները ներմուծվելու են ինվոյսով, բայց հետո ճշտելու ենք դրանց իսկությունը. ՊԵԿ նախագահ
«Ես հրահանգել եմ, որ այսուհետ ավտոմեքենաները ներմուծվելու են փաստացի ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա, այսինքն ինվոյսով»,- ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Այսօր՝ հունիսի 8-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում
Անանայանը ասել է, որ ինվոյսով մաքսազերծումը հանդիսանում է հիմնավորված, քանի դեռ մաքսային մարմինը չունի փաստարկներ, որ դրանք իրական չեն:
«Ես հրահանգել եմ, որ այսուհետ մեքենաների ներմուծվելու են փաստացի ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա: Բայց ուզում եմ զգուշացնել, որ մաքսազերծումից հետո հետբացթողումային գործառույթների շրջանակում պետք է ճշգրտվեն այդ փաստաթղթերը արժանահավատ են, թե ոչ: Փորձելու ենք պարզել այդ փաստաթղթերի իսկությունը»: