Գազի գնի շուրջ Հայաստանը նոյեմբերին Ռուսաստանի հետ բանակցություններ կսկսի (տեսանյութ)
Ռուսաստանի հետ գազի գնի համար բանակցություններ կսկսվեն նոյեմբեր ամսին։ Ռուսաստանը Հայաստանին 1000 խմ գազը սահմանին վաճառում է 150 դոլարով։ Նոյեմբերին պետք է հաջորդ տարվա գնի շուրջ բանակցություններ տարվեն։
Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
Հարցին` եթե Ռուսաստանը որոշի թանկացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը, Իրանի հետ այդ հարցով բանակցություններ կսկսվե՞ն, նախարարը պատասխանեց. «Եթե Ռուսաստանը գնա նման քայլի, ամեն ինչ հնարավոր է։ Մենք շահարգրգռված ենք, որ Հայաստան ներմուծենք էժան գազ»։