Ո՞ր տեղն է զբաղեցրել Լևոն Արոնյանը Norway Chess Classic-ում
Հայ շախմատիստ Լեւոն Արոնյանը 6-րդ տեղն է զբաղեցրել Norway Chess Classic-ում, որում անցած տարի հաղթել էր: Ստավանգերում մայիսի 28-ից հունիսի 7-ն ընթացած մրցաշարում վաստակել է 4 միավոր: Մեկական անգամ հաղթել ու պարտվել է. զիջել է աշխարհի չենպիոն Մագնուս Կարլսենին ու առավելության հասել Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ: Մնացած պարտիաներն ավարտել է ոչ ոքի: