Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի համար դայակին վճարվելու է գումար՝ վարձատրության 50%-ի չափով.Մանե Թանդիլյան
Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է «Մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչեւ երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման» կարգը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
«Արդյունքում, մեծանում են մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց աշխատանքի վերադառնալու հնարավորությունները՝ երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելուն ուղղված աջակցության տրամադրման միջոցով:
Ծրագրի շնորհիվ մինչեւ երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի խնամքի համար դայակին կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատությանը վճարվում է գումար՝ աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական վարձատրության 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը»,- գրել է Մանե Թանդիլյանը: