Զառան ՄԱԿ-ի նյույորքյան շտաբ-բնակարանում կատարել է «Դլե յաման»-ը (տեսանյութ)
Երգչուհի Զառան, ով 2018թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպանն է, ՄԱԿ-ի նյույորքյան շտաբ-բնակարանում մասնակցել է առաջնության հետ կապված միջոցառմանը: Այս մասին գրում է Rusarminfo-ն:
ՌԴ վաստակավոր երգչուհին ՄԱԿ-ի աշխատակիցների համար կատարել է հայկական «Դլե յաման» երգը:
Ունկնդիրների շարքում է եղել նաև ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան: