ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գույքի և եկամուտների հայտարարագիրը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը մայիսի 25-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել, իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:
«ՀԺ»-ի փոխանցմամբ՝ Արթուր Վանեցյանը, որպես անշարժ գույք հայտարարագրել է բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում: ԱԱԾ տնօրենը, որպես շարժական գույք հայտարարագրել է «LEXUS NX300H 2.5GAS» մակնիշի ավտոմեքենա:
Վանեցյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 1 մլն դրամ եւ 10 հազար դոլար:
Այս տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնը ստանձնելու օրը Վանեցյանը ունեցել է 1 մլն 854 հազար 545 դրամ եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից: