«Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Վարդանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի ու Ավանի նստավայրում այսօր «Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Վարդանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել։
Պաշտպանը որպես միջնորդության հիմքեր նշեց Հովհաննես Վարդանյանի առողջական վիճակը և պատշաճ վարքագիծ դրսեւորելու հանգամանքը։ Մեղադրողը միջնորդությանը չառարկեց և նշեց, որ կարող է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց։ Դատարանը քիչ անց կհրապարակի միջնորդության որոշումը։