Արգամ Աբրահամյանը՝ Նորատուսցի Ալիկի համար ներկայացված երաշխավորագրի մասին
ԱԺ-ում լրագրողները Արգամ Աբրահամյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք նա գործընկերներին առաջարկել է, որ նրանք Ալիկ Բանդուրյանի համար երաշխավորագիր ներկայացնեն:
«Ոչ, ես չեմ առաջարկել, որ նրանք երաշխավորագիր ներկայացնեն»,- ասաց նա և հրաժարվեց այլ հարցերի պատասխանել:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ու Ծառուկյան խմբակցության 9 պատգամավոր անձնական երաշխավորություն էին ներկայացրել քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի` Ալիկ Բանդուրյանի խափանման միջոցը փոխելու համար։