Բողոքի ցույց Ակունքում. գյուղացիները պահանջում են Երևանում բնակվող գյուղապետի հրաժարականը (լուսանկարներ)
Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչները շրջափակել են գյուղապետարանի շենքը և թույլ չեն տալիս աշխատակիցերին ներս մտնել: Գյուղի բնակիչները պահանջում են համայնքապետի հրաժարականը:
Operativ.am-ի հետ զրույցում ցուցարարները նշեցին, որ համայնքապետ Արծրուն Ղարիբյանը բնակվում է Երևանում և գյուղում գրեթե չի լինում, ինչն էլ բնակիչների համար արհեստական խոչնդոտ է ստեղծում և նրանք չեն կարողանում անգամ տեղեկանք վերցնել գյուղից: