Պաշտոնին հրաժեշտ կտա նաև Կարեն Կարապետյանի փեսան
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր գործընկերներին և բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ հավատացին։ Համատեղ ջանքերով մենք հեղափոխություն սկսեցինք էներգետիկայում և կայուն հիմք ստեղծեցինք էներգետիկ անկախության համար, որն իր հերթին հիմք կհանդիսանա մեր երկրի կայուն զարգացման համար։
Ես սիրել եմ իմ գործն ու ամբողջությամբ նվիրվել դրան։ Իմ հետագա գործունեության մասին որոշ ժամանակ անց կտեղեկացնեմ»։
Նշենք‚ որ Հայկ Հարությունյանը ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան է: