Արևն իր ճառագայթով կմեղմի ամպերի գոռոցն ու կպատռի տխրության քողը. Նազենի Հովհաննիսյանի նոր լուսանկարը
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և գրել. «Արևն առ աչքերիդ մեջ ու պինդ պահիր։ Անձրևները կանցնեն կգնան մի օր, կմնա Արևը, որ ջերմացնում է քեզ ու Աշխարհը՝ առանց ֆիլտրելու։ Արևն իր ճառագայթով կմեղմի ամպերի գոռոցն ու կպատռի տխրության քողը։ Դու, կարեւորը, Արեւն առ աչքերիդ մեջ՝ առանց կկոցելու, և ժպտա։ Անձրևները կգան ու կգնան, ցեխաջրերը՝ վարար, կտանեն աղբն ու կեղտը, վերջում կմնան մաքուր օդն ու Արևի լույսն անդրադարձնող անձրևի վերջին կաթիլները։ Արևը... կբավի բոլորիս, միայն դու մի տխրիր, պահիր սրտումդ սերը, աչքերումդ արևի տաքն ու ժպտա)(ՆՀ)»: