Երգիչ Մհերը սպասում է առաջնեկին. հայտնի է նրա երեխայի սեռը
Սեպտեմբերին լույս աշխարհ կգա երգիչ Մհերի առաջնեկը: Հայտնի է նաեւ նրա սեռը. երգիչը որդի է ունենալու: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց Մհերի պրոդյուսերը՝ Գեորգի Հարությունյանը:
Հարցին, թե ընտանիքին նվիրվելու արդյունքում արդյոք երգարվեստը ինչ-որ առումով կհայտնվի երկրորդ պլանում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Եղավ մի շրջան, երբ անձնականի պատճառով Մհերի կարիերան փոքր-ինչ տուժեց, սակայն հիմա արդեն ամեն բան իր հունի մեջ է ընկնում, Մհերը կշարունակի ներկայանալ նույն ինտենսիվությամբ եւ չի դադարի անակնկալներ մատուցել իր հանդիսատեսին»: Հիշեցնենք, որ Մհերն ամուսնացել էր մեկ տարի առաջ՝ հունիսին: Նրա կինը մասնագիտությամբ մանկավարժ է, անունը՝ Արմինե։ Մենք, սակայն, միայն անձնականից չէ, որ խոսեցինք: Պրոդյուսերից հետաքրքրվեցինք՝ կոնկրետ ինչ անակնկալներ են սպասվում երկրպագուներին:
Նա տեղեկացրեց, որ ամռան վերջում Մհերը հանդիսատեսի դատին կհանձնի նոր դուետ արտասահմանյան մի երգչուհու հետ: «Դա վաղուց մտածված ծրագիր էր, առաջարկը եղավ Մհերի կողմից, զուգերգը կներկայացվի տեսահոլովակի տեսքով»,-ասաց Գեորգին՝ հրաժարվելով բացել փակագծերը: Նրա խոսքով՝ կա մեկ այլ երգ եւս, որը շուտով կներկայացվի հանդիսատեսին, այն փոփ-դասական ժանրում է, ռուսալեզու ստեղծագործություն է, կոչվում է «Признание»:
Մանրամասները՝ այստեղ: