Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է. ՀՀ պաշտպանության փոխնախարար
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է՝ չնայած Արցախում ընթացող գործընթացներին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը: «Շփման գծում իրավիճակը հանգիստ է, անհանգստանալու որևէ պատճառ ինձ հայտնի չէ»,- ասաց փոխնախարարը:
Հարցին, թե որպես պաշտպանության փոխնախարար ո՞րն է լինելու իր գործունեության առաջնահերթությունը, Մակար Ղամբարյանը պատասխանեց. «Ֆինանսական կարգապահության մասով լրացուցիչ մեխանիզմների ներդրումը»: