11 ժամով կդադարեցվի Նուբարաշենի գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գազամատակարարման ցանցում նորոգման և ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հունիսի 7-ին ժամը 9:00-ից մինչև ժամը 20:00-ը դադարեցվելու է Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 11 փողոցի 1-ից մինչև 23 հասցեների բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների և մեկ հանրային օբյեկտի գազասպառողների գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ: