Արցախի Հանրապետության ԱԱԾ տնօրենի տեղակալ Գարիկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Գարիկ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո այսօր հրաժարականի դիմում էին ներկայացրել նաեւ Արցախի Հանրապետության պետնախարար Արայիկ Հարությունյանը, Արցախի ոստիկանապետ Կամո Աղաջանյանը եւ Արցախի Հանրապետության ԱԱԾ տնօրեն գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը: