Ուկրաինացի Playboy աստղին անառակաբարո վարքի համար սպառնում են արտաքսել Ռուսաստանից (լուսանկարներ)
Սևահեր ուկաինուհու հետ 1 ժամ անցկացնելու համար նրան վճարում են 20 հազար ռուբլի: Այս մասին գրում է Life.ru-ն:
Կիևի բնակչուհի Վիտալիա Գալյամովան մի ժամանակ գրավել էր երկրի բոլոր բեմերը:
Միշտ տղամարդկանց ուշադրության կենտրոնում եղած աստղը շուտով դառնում է երգչուհի, այնուհետև հայտնվում Playboy ամսագրում:
Այժմ Վիտալիյան միայնակ է և դաստիարակում է իր երկու երեխաներին: Նա այժմ էլ շարունակում է սոցկայքերում հրապարկել իր բաց լուսանկարները, բայց նախկին փառքը այդպես էլ չվերադարձավ: Արդյունքում՝ նրա տեղը գրավեցին ավելի երիտասարդ մոդելներ, և նա մնաց առանց գումարի և մասնագիտության:
ԶԼՄ-ի տվյալներով Վիտալիան հանուն ճոխ կյանքի սկսել է ուղեկցողի ծառայություններ մատուցել ժամը 20 հազար ռուբլիով: Աշխատանքի համար նա գնում է Մոսկվա, որպեսզի մտերիմներից ոչ ոք չիմանա իր գործունեության մասին:
Այս ամենը բացահայտել են հասարակական մի քանի գործիչներ, ներս են մտել հյուրանոց, որտեղ Վիտալիան եղել է իր հաճախորդի հետ: Սկզբից նա հերքել է իր ապօրինի գործունեությունը, բայց երբ իմացել է թաքնված տեսախցիկների մասին, խոստովանել է, որ իրեն գումար է անհրաժեշտ: